Ուռուցքաբանություն
Մտածեք ոչ թե վախի, այլ` առողջության մասին. oncology.am
Դուք հետաձգում էիք կոլոնոսկոպիայի իրականացումը, քանի որ միայն վերջինիս մասին միտքը Ձեզ ահաբեկու՞մ էր: Կարող ենք Ձեզ վստահ ասել՝ Դուք մենակ չեք: Սակայն, եթե վերլուծենք, կպարզվի, որ պետք չէ վախենալ: Իսկ գրագետ իրականացված գործողությունը կարող է փրկել Ձեր կյանքը:
Ի՞նչ ենք ախտորոշում
Կոլոռեկտալ քաղցկեղը բարձր մահացությամբ ուռուցքային հիվանդություն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ յուրաքանչյուր տարի գրանցվում է հիվանդության ավելի քան 500 հազար նոր դեպք: Հիվանդանալու ռիսկը կազմում է մոտավորապես 1-ը` 20-ի, սակայն որոշ գործոններ կարող են բարձրացնել հիվանդության զարգացման հավանականությունը (հիվանդության ընտանեկան պատմությունը, կենսակերպը, տարիքը և այլն): Շատ կարևոր է իմանալ, որ ախտանիշների բացակայությունը դեռ չի նշանակում, որ քաղցկեղ չկա: Ախտանիշներ (կղանքում` արյուն, ցավ` որովայնում, մշտական լուծ կամ փորկապություն) կարող են չլինել, մինչև` հետո ուշ կլինի: Կոլոնոսկոպիան որոշիչ նշանակություն ունի կոլոռեկտալ քաղցկեղի հայտնաբերման և նրա կանխարգելման գործընթացում: Հետազոտության ժամանակ, զննելով լորձաթաղանթի մակերեսը, բժիշկը կարող է նկատել վերջինիս նվազագույն փոփոխությունները: Պոլիպներն անմիջապես հեռացվում են, ինչը աղիների քաղցկեղի կանխարգելման գործում ոսկե ստանդարտ է: Բացի այդ, այն ևս մեկ առավելություն ունի:
Իրականացնելով էնդոսկոպիկ ՈՒՁՀ և նկատելով փոքր ուռուցքն ու գործընթացի տարածվածությունը, բժիշկը կարող է անմիջապես էնդոսկոպիկ եղանակով հեռացնել այն: Այսպիսով, կարող է լուրջ վիրահատության կարիք չլինել ՝ աղիների մի մասի հեռացմամբ և ստոմայի ձևավորմամբ:
Ի դեպ, էնդոսկոպիկ ՈՒՁՀ կիրառումը բուժհաստատության առաջադիմության չափանիշներից է: Ախտորոշման այս եղանակի առկայության դեպքում բժիշկները կարող են հստակ հետևել շատ ուռուցքային հիվանդությունների բուժման միջազգային ուղեցույցներին:
Ուղիղ աղու ուռուցքային հիվանդությունները շատ դանդաղ են զարգանում և չափերով մեծանում, այդ պատճառով կոլոնոսկոպիայի կանոնավոր իրականացումը 45 տարեկանից հետո երկարակեցության բանալիներից է:
Ձերբազատվում ենք վախերից:
№1. Դա ամոթ չէ:
Երբեմն հիվանդները տարիներով հետաձգում են կենսական կարևոր նշանակություն ունեցող այդ գործողությունը՝ տառապելով այն մտքից, թե ինչպիսի տեսք նրանք կունենան այդ հետազոտության ժամանակ: Կարող ենք Ձեզ վստահեցնել, որ բժիշկը կենտրոնացած է միայն մոնիտորի վրա: Մասնագետն ուշադրությամբ ուսումնասիրում է աղիների ներքին մակերեսը, որպեսզի հայտնաբերի բոլոր պոտենցիալ խնդիրները, որոնք կարող են առողջական վիճակի վրա ազդեցություն թողնել:
№2. Դա ցավոտ չէ:
Եթե Դուք ոչ մի կերպ չեք կարողանում որոշել կյանքում առաջին անգամ կոլոնոսկոպիա անցնել կամ այն անցել եք շատ տարիներ առաջ և մինչև հիմա հիշողություններից ցնցվում եք, ապա իմացեք, որ ցավոտ չի լինելու: Արդյունավետ ցավազրկումը ժամանակակից ախտորոշման ստանդարտն է: Կոլոնոսկոպիան իրականացվում է դեղորայքային քնի պայմաններում: Հիվանդը չի զգում ոչ` ցավ, ոչ` անհարմարավետություն:
№3. Պետք չէ վախենալ արդյունքներից:
Վատ ախտորոշում լսելու ահից պացիենտը կարող է հրաժարվել հետազոտումից: Բազմաթիվ բուժված մարդկանց փորձը ցույց է տալիս, որ վաղ հայտնաբերված հիվանդությունը կարելի է արդյունավետ բուժել: Ժամանակակից մեթոդները և բժիշկների գիտելիքներն օգնում են վերահսկել հիվանդությունը և մարդուն երկար տարիների կյանք պարգևել:
Հիշեք, որ կոլոնոսկոպիան աղիների քաղցկեղի կանխարգելման գլխավոր քայլն է: Եղեք հերոս ինքներդ Ձեզ համար: Գրանցվեք կոլոնոսկոպիայի համար և ուրախացեք այն փաստից, որ հաղթահարել եք Ձեր վախերը և միջոցառումներ եք ձեռնարկել՝ Ձեր առողջությունն ու երջանկությունը պաշտպանելու համար:
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն